ԿարևորՀասարակություն

Խորհրդային տարիներից ի վեր Վայոց ձորի մարզում առաջին բազմապրոֆիլ ԲԿ-ն է կառուցվում

Նոյեմբերի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի, Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանի և մարզպետարանի համապատասխան վարչության պետերի ուղեկցությամբ ԱԺ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Եղեգնաձորի բժշկական կենտրոնի նոր կառուցվող շենքի շինհրապարակ, շրջել և ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և կատարման որակին:

Տեղում իրականացվել են որոշակի ճշգրտումներ՝ ժամկետների և շինարարության առանձնահատկությունների վերաբերյալ։

Խորհրդային տարիներից ի վեր առաջին բազմապրոֆիլ բժշկական կենտրոնն է, որ կառուցվում է Վայոց ձորի մարզում: Կենտրոնի կառուցումն իրականացվում է Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում՝ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ։

Մարզպետը բարձր գնահատելով մարզի առողջապահության ոլորտի համար մեծ նշանակություն ունեցող նախաձեռնությունը՝ նշել է, որ իր անմիջական ուշադրության կենտրոնում է պահելու շինարարության ողջ ընթացքը և աշխատանքների կատարման որակի վերահսկողությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button