ԿարևորՀասարակություն

Երթևեկության փոփոխություն՝ Երևանի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ տրանսպորտային միջոցների
երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով
2021 թ. նոյեմբերի 4-ին Երևան քաղաքի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների
խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Սեբաստիայի փողոցի համապատասխան ուղղության
երթևեկելի հատվածի 1-ին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն «դեպի աջ»
(նախկինում «ուղիղ կամ դեպի աջ»-ի փոխարեն)՝ դեպի Կուրղինյան փողոց երթևեկող
տրանսպորտային միջոցների համար: Նշված աջ ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի անընդհատ՝ առանց տվյալ ուղղությամբ լուսացույցի արգելող ազդանշանի հանդիպելու:

Ցուցադրել ավելի
Back to top button