Հայագիտակ

Ասեղնագործության հեքիաթը` Թումանյանի թանգարանում․ «Հայագիտակ»

Թումանյանի թանգարանում հեքիաթն է իշխում։ Արցախի, Վանի, Քիլիսի ու Մարաշի ասեղնագործ սրբիչները, ծածկոցները, պաննոները անձեռագործ հրաշքներ են հիշեցնում Թումանյանի թանգարանում։

Այստեղ հայ ասեղնագործության հեքիաթն է պատմվում։ Ու որպեսզի այս հեքիաթ իրականությունը միայն պատմություն չլինի, այլ նաև ապագա ունենա, այսուհետև թանգարանում գործելու են ասեղնագործության դասընթացներ։ Դրանց կարող են մասնակցել բոլորը, առանց տարիքային սահմանափակման։

«Այս ցուցահանդեսը նվիրվում է Օլգա Թումանյանի (Հովհ. Թումանյանի կնոջ) ծննդյան 150-ամյակին, որը նույնպես ասեղծագործելու մեծ շնորհք է ունեցել, պահպանվել են նրա ձեռքի գործերը»,- ասում է թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button