ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը խախտել է հայ գերիների իրավունքները. ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակած երկու վճիռներում Ադրբեջանի կողմից հայ գերիների իրավունքների խախտում է արձանագրել և Բաքվին պարտավորեցրել յուրաքանչյուր գործով վճարել 40 հազար եվրո։

Առաջին վճիռը վերաբերում է 2014 թվականին Ադրբեջանի կողմից գերեվարված և խոշտանգված Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանին։ 1937 թ․ ծնված Մամիկոն Խոջոյանը տնից դուրս է եկել 2014 թ․ հունվարի 28–ի առավոտյան և հայտնվել ադրբեջանական կողմում։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ Խոջոյանը հայկական դիվերսիոն խմբի պարագլուխ է և ձերբակալման պահին հրազեն է կրել։

77-ամյա Մամիկոն Խոջոյանը երկու ամիս անց՝ մարտի 4-ին, վերադարձվել էր Հայաստան և որոշ ժամանակ անց՝մահացել: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ Խոջոյանի մահվան պատճառը եղել է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան:

Երկրորդ վճիռը վերաբերում է Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին, որը մոլորվել և հատել էր ադրբեջանական սահմանը 2014․ թ․օգոստոսի 7–ին։ Հաջորդ օրն ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ նա մահացել է սրտի կաթվածից։ Կարճ ժամանակ անց Ադրբեջանի իշխանությունը նրան ձերբակալել էր, հաջորդ օրը հայտարարել, որ նա մահացել է սրտի կաթվածից: Նրա խոշտանգված մարմինը Հայաստան վերադարձվել էր հոկտեմբերի 10-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button