Վերնատուն

Քաղաքային միջավայրի իրական զարգացումն սկսվում է մեր վերաբերմունքից․ «Վերնատուն»

Երևանում տեղի է ունեցել Alt Urban քաղաքային պլանավորման և ժառանգության պահպանության խնդիրների վերաբերյալ մեկօրյա ֆորում։ Ի՞նչ դեր կունենան նմանատիպ հանդիպումները քաղաքային միջավայրի անվերջանալի թվացող խնդիրների լուծման գործում։ Ի՞նչն է կարևոր քաղաքը գրագետ պլանավորելու համար, ինչպե՞ս է «զարգանում» Երևանն այսօր։

«Ամեն ինչ սկսում է մեկ հեռանկարից, թե ինչպիսին ենք պատկերացնում միջավայրը, որտեղ մենք ապրելու ենք գալիք 20-30 տարին», – ասում է ճարտարապետ, քաղաքային պլանավորման ու հուշարձանների պահպանության հարցերով ակտիվ քաղաքացի Սևադա Պետրոսյանը։

«Քաղաքային միջավայրի զարգացումը կարելի է սահմանել կենսավայրի բարեկեցությամբ և այդ միջավայրի կողմից տրված հնարավորություններով, արդյո՞ք մարդիկ կարող են այդ միջավայրում փող աշխատել, ապրել որակյալ բնակարանում, և միջավայրում», – նշում է Սևադա Պետրոսյանը։ Նա վստահ է, որ պետք է փոխել քաղաքային միջավայրի կառավարման ու պլանավորման քաղաքականությունը, փոխել նաև առաջնահերթություններն ու վերաբերմունքը։

Back to top button