Հաջողության նոտա

Ֆագոտն ու դիրիժորական փայտիկը նրա կյանքում կարևոր տեղ են զբաղեցնում․ «Հաջողության նոտա»․

Ֆագոտն ու դիրիժորական փայտիկը նրա կյանքում կարևոր տեղ են զբաղեցնում։ Նա անցել է յուրատեսակ երաժշտական ճանապարհ. սկզբում նրան գերել է սաքսոֆոնը, երկու տարի սաքսոֆոն նվագելուց հետո իր համար հայտնաբերում է ֆագոտը:

Ուսուցչի մատուցման շնորհիվ մեծ հետաքրքրություն է առաջանում այդ երաժշտական գործիքի նկատմամբ, և ի վերջո ֆագոտը դառնում է նրա կյանքի անբաժան մասը: Վերջին տարիներին այդ գործիքին զուգահեռ, նրան սկսում է հետաքրքրել դիրիժորական աշխարհը: Երկարամյա ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանն արդեն 5 տարի հանդես է գալիս նաեւ որպես դիրիժոր: Կարծում է, որ ամեն երաժշտական գործիք իր դերակատարումն ունի նվագախմբում: Նրա համար կարևոր է նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերը հանրայնացնելը:

Ցուցադրել ավելի
Back to top button