ԿարևորՀասարակություն

ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողությունն իրականացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 3-ին տրանսպորտի խստացված վերահսկողական աշխատանքն իրականացրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է ուղևորափոխադրում կատարող 74 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերել է 10 խախտում։ Դրանք եղել են ախտահանիչ հեղուկի բացակայության և վարորդների կողմից դիմակ չկրելու դեպքեր։ Վարչական իրավախախտում կատարածների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողությունը կշարունակվի։

Ցուցադրել ավելի
Back to top button