ԿարևորՀասարակություն

Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի

Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել  շփոթմունք: Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Լրագրողները հարց էին ուղղել Արայիկ Հարությունյանին՝ արդյոք հնարավո՞ր է, որ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն, Հարությունյանն ասել էր, որ նման հարց քննարկվում է։

«Քննարկվում է այդ հարցը, որովհետև նա քաղաքական թիմի անդամ է, և պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք Հայաստանի շահերը լավագույնս կներկայացնեն տվյալ կազմակերպությունում»,- նշել էր նա:

Ցուցադրել ավելի
Back to top button