Սփյուռքի ձայնը

Սփյուռքը միշտ հայրենիքի կողքին է` անկախ կուսակցական պատկանելությունից. Գարագաշյան․ «Սփյուռքի ձայնը»

Արցախում սփյուռքահայերի կորուստների և գույքի վերադարձի համար կարող ենք դիմել միջազգային դատարան, սակայն արդյունքի համար ժամանակ է պետք, ասում է Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը:

«Իմ մտերիմներից մեկը՝ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը «Նարեկացի» կենտրոն էր հիմնել Շուշիում, ինչպես նաև իր ընտանիքի հետ հիմքից կառուցել Քնարավան գյուղը: Այսօր երկուսն էլ Ադրբեջանի տիրապետության տակ են: Այսինքն, միայն այս սփյուռքահայ ընտանիքը Արցախում միլիոն դոլարի ներդրում էր արել: Ինչպես վերադարձնել գոնե գույքը, որը մնացել է թշնամուն, դժվար է ասել: Գուցե միջազգային դատարան դիմել, սակայն Ադրբեջանը կխոչընդոտի գործողություններին և մեր հայցը կհետաձգվի:

Բայց, այնուամենայնիվ պետք է քայլեր ձեռնարկել, գուցե դրանք անարդյունք չլինի», նշում է Վահագն Գարգշյանը։ Նա պատերազմի օրերին Արցախում էր, նաև մեկ տարի անց այցելել էր՝ իրավիճակին ծանոթանալու համար:

Իսկ ո՞րն է ՀՀ -ի և Սփյուռքի համագործակցության կարևոր պայմանը հարցին թերթի խմբագիրը պատասխանում է. «Սփյուռքը միշտ Արցախի և հայրենիքի կողքին է եղել՝ հատկապես դժվար պահերն:

Գուցե շատերին թվում է, որ այսօր Սփյուռքը անտարբեր է և ոչ գործուն, սակայն դա սխալ կարծիք է։ Սփյուռքը միշտ հայրենիքի և Արցախի կողքին է՝ անկախ կուսակցական և գաղափարական պատկանելությունից»:

Վահագն Գարագաշյանը Արցախ այցելությունից հետո կարծիք էր ձևավորել. «Արցախցիները մտահոգ են իրենց անորոշ ապագայով: Շատ կարևոր և ռազմավարական նշանակության օբյեկտներ պատկանում են Ադրբեջանին:Այսօր մեր կարևոր գործն այն պետք է լինի, որ Արցախին ու արցախցուն ցույց տանք, որ ինքը մենակ չէ, թե Հայաստանը, թե Սփյուռքը իր կողքին են»,- ասում:

Հայ դատի գրասենյակի գործունեությանը մասնակից Վահանգն Գարագաշյանը վստահ է, որ եթե Հայաստանի և Արցախի հանրապետություններն ունենային և այսօր էլ ստեղծեն հայեցակարգ, Սփյուռքը այն կիրականացնի՝ օգտագործելով իր ողջ ներուժը: Հետաքրքիր մանրամասներ հարցազրույցում:

Back to top button