ԿարևորՀասարակություն

ՄԻՊ-ը շեշտել է ադրբեջանական ԶՈւ-ի հետ շփման տարածքներում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը

Ադրբեջանական զինված ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու ստեղծումը հրատապ անհրաժեշտությունը է` մամուլի ասուլիսում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ըստ նրա` դա Հայաստանի սահմանային բնակչության իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիքն է։

Թաթոյանը նշել է, որ բազմաթիվ այցեր են իրականացվել Հայաստանի սահմանային բնակավայրեր, ուսումնասիրություններ են կատարվել Սյունիքում և Գեղարքունիքում: Հայաստանի բնակչության իրավունքների պաշտպանության մասին զեկույցում կոնկրետ փաստերով ցույց են տրվել վտանգները: Ապացույցների վրա հիմնված այդ ծավալուն փաստաթուղթը կուղարկվի պետական մարմիններին ու միջազգային կազմակերպություններին:

«Զեկույցի կազմման աշխատանքներում համոզվեցինք, որ Հայաստանի սահմանապահ զորքերի ծառայողները, Զինված ուժերի ծառայողները իրականացնում են հերոսական ծառայություն՝ ունենալով  բացառիկ առաքելություն՝ պաշտպանելու Հայաստանի բնակչության կյանքը, խաղաղ գոյակցության իրավունքը, մյուս բոլոր կենսական իրավունքները»,- ասել է Արման Թաթոյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button