ԿարևորՍպորտ

Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի՝ նոյեմբերի 11-ին և 14-ին Երևանում կայանալիք Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա և Հայաստան-Գերմանիա հանդիպումներին:

Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, իսկ «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը չի հրավիրվել վնասվածքի պատճառով: Ընդհանուր առմամբ, հավաքական են հրավիրվել 27 ֆուտբոլիստներ.

Դարպասապահներ

  • Դավիդ Յուրչենկո — «Ալաշկերտ»
  • Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»
  • Արսեն Բեգլարյան — «Ուրարտու»

Պաշտպաններ

  • Հովհաննես Համբարձումյան — «Անորտոսիս» (Կիպրոս)
  • Կամո Հովհաննիսյան — «Կայրաթ» (Ղազախստան)
  • Վարազդատ Հարոյան — «Կադիս» (Իսպանիա)
  • Անդրե Չալըշըր — «Սիլկեբորգ» (Դանիա)
  • Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ — «Նոա»
  • Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»
  • Ժիրայր Մարգարյան — «Արարատ»
  • Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

  • Հենրիխ Մխիթարյան — «Ռոմա» (Իտալիա)
  • Սոլոմոն Իմե Ուդո — «Ատիրաու» (Ղազախստան)
  • Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
  • Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)
  • Տիգրան Բարսեղյան — «Աստանա» (Ղազախստան)
  • Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)
  • Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»
  • Վբեյմար Անգուլո — «Արարատ-Արմենիա»
  • Արտյոմ Ավանեսյան — «Արարատ-Արմենիա»
  • Էրիկ Վարդանյան — «Փյունիկ»
  • Նարեկ Գրիգորյան — «Ուրարտու»

Հարձակվողներ

  • Սարգիս Ադամյան — «Հոֆֆենհայմ» (Գերմանիա)
  • Լուկաս Սելարայան — «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ)
  • Իշխան Գելոյան — «Բալթիկա» (Ռուսաստան)
  • Նորբերտո Բալեկյան — «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
  • Ալեքսանդր Կարապետյան — «Նոա»

Մեր ընտրանին կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին նոյեմբերի 8-ին՝ անցկացնելով մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Ցուցադրել ավելի
Back to top button