ԿարևորՀասարակություն

Ընթանում են կախովի պատշգամբների վերանորոգման աշխատանքներ

Արաբկիր վարչական շրջանի ծրագրով տարբեր հատվածներում ընթանում են բազմաբնակարան շենքերի կախովի պատշգամբների վերանորոգման աշխատանքներ:

Վերանորոգման ենթակա պատշգամբներն ընտրվում և ներկայացվում են համատիրությունների կողմից:

Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կանոնակարգում է աշխատանքներն ըստ առաջնահերթության և նպատակահարմարության: Մինչև տարեվերջ կվերանորոգվի 31 պատշգամբ՝ 21 հասցեում:

Ցուցադրել ավելի
Back to top button