ԿարևորՍպորտ

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին հաղթանակ է շնորհվել

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հովհաննես Բաչկովը կշարունակի պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասիյն հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Բռնցքամարտի աշխարհիառաջնությունում Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի հետ մենամարտում մրցավարները անարդարացիորեն հաղթանակը շնորհել էին Թայլանդը ներկայացնող բռնցքամարտիկին՝ մինչդեռ հայ մարզիկը լավ մենամարտ էր անցկացրել, նկատելի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ և իրականում ի նշան հաղթանակի պետք է բարձրացնեին հենց Բաչկովի ձեռքը: Մենամարտից անմիջապես հետո բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ բողոքարկել է մրցավարների անարդար որոշումը ու հետամուտ եղել արդարության վերականգմանը: Ի վերջո մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո արդարությունը վերականգնվել է ու ¼ եզրափակիչի Բաչկով- Վոնգուսավանմենամարտի հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին:

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Երկու բրոնզե մեդալը ապահովված է:

Ցուցադրել ավելի
Back to top button