ԿարևորՀասարակություն

ԱՄՆ-ը նույնպես պետք է առաջ մղի Մինսկի գործընթացը՝ հասնելու այնպիսի կարգավորման, որը կպահի Արցախը հայկական. Ֆրենք Փալոն

ԱՄՆ Կոնգրեսական, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ առցանց հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ և քննարկել Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապ անհրաժեշտությունը։

«Հանդիպել եմ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։ Քննարկել ենք Արցախին մարդասիրական օգնության հրատապ անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ը նույնպես պետք է առաջ մղի Մինսկի գործընթացը՝ հասնելու այնպիսի կարգավորման, որը կպահի Արցախը հայկական»,- գրել է Փալոնը։

Ցուցադրել ավելի
Back to top button