ԿարևորՀասարակություն

ԱՀ նախագահը մասնակցել է Արցախի հերոսներ Դ․Գրիգորյանի և Հ․ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշաքարերի բացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սարդարապատ և Մյասնիկյան համայնքներում մասնակցել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանի և Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշաքարերի բացման արարողությանը:

Երկրի ղեկավարն իր խոսքում մեկ անգամ ևս անդրադարձել է հայրենիքի զավակների  անձնուրացությանը, կատարած  սխրանքներին, նշել, որ  Արցախյան երրորդ պատերազմին մասնակցած բոլոր քաջորդիների շնորհիվ Արցախը մնում է հայկական ու, չնայած բարդ մարտահրավերներին, շարունակում է ապրել:

Հանրապետության նախագահին ուղեկցում էին ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պաշտոնատար այլ անձինք:

Ցուցադրել ավելի
Back to top button