ԿարևորՀասարակություն

Տեղում կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը

Նոյեմբերի 1-ին Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայացել է Տեղ համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որին մասնակցել են ավագանու բոլոր 15 անդամները:

Նիստը վարել է համայնքի ավագանու տարիքով ավագ անդամ Նազիկ Բաղդասարյանը, որն էլ հայտարարել է, որ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2.-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը՝ Դավիթ Արամայիսի Ղուլունցը:

Այնուհետև կայացել է Դավիթ Ղուլունցի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնի ստանձնման երդման արարողություն, որից հետո նիստը վարել է համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը:

Ցուցադրել ավելի
Back to top button