ԿարևորՀասարակություն

Սփյուռքի մեծագույն ներուժն իր հարուստ մարդկային ռեսուրսների մեջ է. Արտակ Բեգլարյանը՝ Սան Ֆրանցիսկոյում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 31-ին մի շարք համայնքային հանդիպումներ է ունեցել Սան Ֆրանցիսկոյում:

Հանրային հանդիպման ժամանակ Արտակ Բեգլարյանը և պետնախարարի գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանը ներկայացրել են Արցախում տիրող իրավիճակը, ընթացիկ ու երկարաժամկետ հիմնախնդիրներն ու ծրագրերը: Նրանք ընդգծել են Արցախի վերականգնման ու զարգացման գործում Սփյուռքի շարունակական ներգրավվածության անհրաժեշտությունը, որը չպետք է սահմանափակվի նյութական միջոցների տրամադրմամբ, այլ հատկապես՝ մարդկային ռեսուրսների արդյունավետ կիրառմամբ:

ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի ղեկավար Երվանդ Զորյանի նախաձեռնությամբ՝ քննարկում է տեղի ունեցել տեխնոլոգիական ոլորտում աշխատող մի խումբ հայ առաջատար մասնագետների հետ՝ Արցախի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների շուրջ:

Տեղի են ունեցել նաև մի շարք այլ առանձին հանդիպումներ ու քննարկումներ՝ կրթական ու մարդասիրական որոշ ծրագրերի վերաբերյալ:

Ցուցադրել ավելի
Back to top button