ԿարևորՀասարակություն

Ծանր վիճակում գտնվող 76 քաղաքացիներից միայն 1-ն է պատվաստված․ Արմեն Մուրադյան

Ըստ պաշտոնական տեղեկատվության, Հայաստանում՝ այսօր, Covid 19-ից  62  մահ է գրանցվել: Սա կորոնավիրուսից մահացության ամենաբարձր գուցանիշն է Հայաստանում 2020-ի մարտ ամսից ի վեր: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը սրա հետ կապված գրառում է արել ֆեյսբուքում.

«Դիմում եմ, բոլոր այն մարդկանց, ովքեր վստահում  ու հավատում են ինձ, հավատացեք, մեր ոչ համախմբված ցանկացած քայլ ավելի է բարդացնում առանց այդ էլ բարդ այս իրավիճակը։ Այս մասին գրառում է արել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Սիրելի քաղաքացիներ, այլընտրանք չունենք, և ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարենք Աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս աղետը։

Եվ այսպես, եկեք

  • սառնասիրտ ու առանց խուճապի կատարենք պատկան մարմինների ցուցումները,
  • հետևենք, առաջնորդվենք և ի գիտություն ընդունենք միայն հավաստի մասնագիտական տեղեկատվությանը,
  • անկախ հայացքներից, տեսակետներից և տարակարծություններից համախմբվենք պետական լիազոր մարմնի շուրջ և կատարենք միայն բուժաշխատողների հորդորները:

Հավաստիացնում եմ ձեզ, որ մեր բժիշկները, բուժքույրները, մայրապետերը իրենց պարտքը կատարում են անմնացորդ և վստահ եմ, որ այս անգամ ևս հենց մեր Բուժաշխատողների ջանքերի շնորհիվ կհաղթահարենք մեզ բաժին հասած այս աղետը:

Գիտեմ, որ մեր Բուժաշխատողները իրենց գործի գիտակն են և իրենց մասնագիտական ճանապարհին հաղթահարել են բազմաթիվ ծանր փորձություններ:

Ուզում եմ, կրկին ևս մեկ անգամ հատուկ շնորհակալություն հայտնեմ, ինչպես միշտ իրենց պարտքն անվերապահորեն կատարող մեր Բուժաշխատողներին…Կեցցեք, դուք:

Բոլորիս առողջություն!!!

Տեղեկացնեմ նաև, որ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքում ներկա պահին բուժում է ստանում շուրջ 146 քաղաքացի

  • Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 28 քաղաքացի,
  • Ծանր վիճակում՝48 քաղաքացի։

Հավելեմ, որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 76 քաղաքացներից միայն 1 քաղաքացի ունենք, ով պատվաստված է»։

Ցուցադրել ավելի
Back to top button