ԿարևորՀասարակություն

Լուծվում Է Վաղատուրի խմելու ջրի հարցը

Նոյեմբերի 1-ին Սունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանն այցելել են Տեղ համայնքի Վաղատուր գյուղ ու համայնքի ղեկավարի եւ բնակավայրի վարչական ղեկավարի ուղեկցությամբ ուսումնասիրել տարածքի խմելու ջրի ակունքները։

Առաջիկայում կմեկնարկեն գյուղ խմելու ջուր հասցնելու աշխատանքները։ Ապագա շինարարի հետ քննարկվել են օգտագործվելիք աղբյուրները, ջրագծերի անցկացման տարբերակները, ՕԿՋ-ի կառուցման հնարավորությունները։

Տարիներով խմելու ջրի հարցը մտահոգիչ է եղել վաղատուրցիների համար,եւ շուտով այն լուծում կստանա։

Ցուցադրել ավելի
Back to top button