ԿարևորՍպորտ

Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Դավիթ Օվասապյանն՝ արծաթե, Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Սերբիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանն արծաթե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 1։2 հաշվով պարտվելով իրանցի Ամին Միրզազադեին։

Իսկ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ 9-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Մոլդովայի ներկայացուցիչ Կորնելիու Ռուսուի նկատմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button