ԿարևորՀասարակություն

Աղվանի-Տաթև ճանապարհը բեռնատարների համար ժամանակավորապես փակ է

Նոյեմբերի 2-ի առավոտյան Աղվանի–Տաթեւ այլընտրանքային ճանապարհով երթեւեկողներն անականկալի են եկել: Վերին Խոտանան գյուղի տարածքից ոստիկանները նրանց արգելել են առաջ շարժվել։

Գորիս–Երեւան միջպետական Մ2 ավտոճանապարհի Որոտանի հատվածը շրջանցելու համար վերջին ամիսներին երթեւեկությունը կատարվում է այլընտրանքային ճանապարհով, որը շահագործման կհանձնվի նոյեմբերի վերջին։

Իսկ Որոտանով երթեւեկը իրականացվում է շարասյունով․ավտոմեքենաներին ժամը մեկ ուղեկցում են  ռուս սահմանապահները։

Երեւան մեկնող  Նարինե Խաչատրյանն ասում է, որ ճանապարհի փակ լինելու մասին տեղեկատվություն չի եղել:

«Մի կես ժամ առաջ հասանք Վերին Խոտանան։ Ճանապարհը փակ էր։ Այնտեղ գտնվող ոստիկանները զգուշացրին, որ ասֆալտապատման աշխատանքներ կատարելու պատճառով ճանապարհը 6 ժամ փակ է լինելու։ Փաստորեն 6 ժամ պիտի սպասեինք, արդեն կուտակումներ կային։ Պիտի զգուշացնեին։

—Իսկ հիմա ինչ եք որոշել, Որոտանով եք երթեւեկելու։

–Իհարկե, արդեն այդ ճանապարհով ենք գնում, հույս ունեմ երեկար չենք սպասի։ Առայժմ ամեն ինչ նորմալ է»։

Սյունիքի մարզպետարանից «Ռադիոլուր»-ին տեղեկացրել են, որ ճանապարհը երթեւեկելի է մարդատար մեքենաների համար, միայն բեռնատար մեքենաների շարժն է արգելվելու՝ խցանումներ չստեղծելու համար։ Միաժամանակ նշել են, որ նախատեսված է ասֆալտապատման աշխատանքներն այսօր ամբողջովին ավարտել։ 

Ի դեպ, Նարինե Խաչատրյանը Երեւան է գնում տաքսիով, այսիքն արգելված է նաեւ մարդատար մեքենաների շարժը։

Ցուցադրել ավելի
Back to top button