ԿարևորՀասարակություն

Թբիլիսիի վերընտրված քաղաքապետը փոփոխություններ է նախատեսում Հավլաբարում

Վրաստանում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով գրեթե բոլոր խոշոր համայնքներում հաղթանակ է տարել իշխող «Վրացական երազանքը»։ Իշխող ուժի հաղթանակը ենթադրում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ երկրում տեղի չեն ունենա․ ավելի վաղը երկրի վարչապետը քաղաքական ճգնաժամի ֆոնին հայտարարել էր՝ ՏԻՄ ընտրություններում 43 տոկոսից քիչ ձայն հավաքելու դեպքում կգնան արտահերթ ընտրությունների։ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն։

«Շարունակելու ենք միասին շենացնել մեր երկիրն ու մայրաքաղաքը, որի կառուցման գործում անգնահատելի է ձեր դերը»,- հայազգի քաղաքացիների հետ իր նախընտրական հանդիպումներում ասել է Կալաձեն։

Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում վերընտրված Կախա Կալաձեի հայրենի քաղաքում՝ Արևմտյան Վրաստանի Իմերեթիի շրջանի Սամտրեդիայում կա մի փոքրիկ Հավլաբար՝ հայկական թաղամաս։ Նա առաջին անգամ հայերեն Սամրեդիայում է լսել։ Թբիլիսիիում լույս տեսնող «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը «Ռադիոլուրին» փոխանցում է Կալաձեի խոսքերը․ «Սամտրեդիայում կա փոքրիկ Հավլաբար, Կալաձեն ասում է՝ երկու փողոց կա այնտեղ, որ Հայոց մայլա են անվանում»։

Բայբուրթը մեզ հետ զրույցում նշեց, որ  որ Ջավախեթիի 4 գյուղերից հայերը Սամտրեդիայում հիմնականում հաստատվել են 1940-ականներին, երբ մեկնել են Արևմտյան Վրաստան՝ թեյի գործարանների, կայարանների կառուցման և այլ շինարարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Այսօր Սամտրեդիայիում կոմպակտ բնակվում է մոտ 300 հայ ընտանիք։ «Վրացական երազանք»-ի թեկնածուն իր ծննդավայրում հայկական տոլմա է փորձել և մինչև օրս հիշում է հայ խոհարարի անունը։

«Պատմել է, որ 7 տարեկանում հայրն իրեն տարել է ռեստորան, որտեղ շատ է հավանել հայկական տոլման։ Հայրը կանչել է խոհարար Ռազմիկ Ասատուրյանին, որը պատմել է թե ինչպես է պատրաստել այն»,-փոխանցեց Վան Բայբուրթը։

Սամտրեդիայում ապրող խոհարարը՝ Ռազմիկ Ասատրյանը, «Ռադիլուրի» հետ զրույցում հիշեց՝ դա տեղի է ունեցել քաղաքի ռեստորանների միջև մրցույթի ժամանակ․ «երկար ժամանակ է անցել, բայց հիշում եմ այդ օրը»։

Կալաձեն փոփոխություններ է  նախատեսում քաղաքի բոլոր շրջաններում, այդ թվում և Հավլաբարում։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նա նշել է, որ ուշադրություն է դարձվելու հայաբնակ թաղամասի հին ու վթարային վիճակում գտնվող տների վերանորոգմանը, ինչպես նաև քաղաքի պատմական տեսքի պահպանմանը։ «Վրաստանը կարող է օրինակ լինել աշխարհի համար իր հանդուրժողականությամբ ու էթնիկ բազմազանությամբ, թե ինչպես ենք միասին շենացրել մեր երկիրը։ Դարեր շարունակ հայերի հետ միասին ապրել ու արարել ենք և այդպես էլ շարունակվելու է ապագայում»,-ասում է Թբիլիսիի նորընտիր քաղաքապետը՝ վստահեցնելով իր ղեկավարած քաղաքի էթնիկ բազմազանությունը երկրի հարստությունն

Back to top button