ԿարևորՀասարակություն

Օքսֆորդի բառարանը «vax»-ը տարվա բառ է ճանաչել

Օքսֆորդի անգլերեն բառարանի (Oxford English Dictionary) բառարանագիրներ տարվա բառ են ճանաչել «vax»-ը, հայտնում է BBC-ն։ Պատվաստանյութերի հետ կապված բառերի օգտագործումը հաճախակիացել է 2021 թվականին՝ Covid-ի պատճառով:

Օքֆորդի բառարանի ավագ խմբագիր Ֆիոնա Մաքֆերսոնն ասում է, որ «vax»-ը ակնհայտ ընտրություն էր, քանի որ այն «ամենացայտուն ազդեցությունն» է ունեցել տարվա ընթացքում: «Բառն օգտագործվել է առնվազն 1980-ականներից, բայց մեր դիտարկմամբ՝ այն հազվադեպ է օգտագործվել մինչև այս տարի», — ասել է նա:

«Երբ դրան ավելացնեք բառի բազմակողմանիությունը այլ բառերի ձևավորման հարցում՝ vaxxie, vax-a-thon, vaxinista, պարզ է դառնում, որ vax-ն ակնհայտորեն աչքի է ընկնում», — նշել է խմբագիրը:

«Vax»-ը և «vaxx»-ը երկուսն էլ ընդունված ուղղագրություններ են, բայց մեկ x-ով ձևն ավելի տարածված է:

Ցուցադրել ավելի
Back to top button