Հայկական հարց

Սյունիքում սահմանային խնդիր էր մահմեդականների՝ փոքր խմբերով բնակվելու հանգամանքը․ «Հայկական հարց»

Հայ խորհրդային պետական հայտնի գործիչները սահմանային վեճեր առաջանալիս իրենց տարբեր կերպ են դրսևորել: Բնորոշ է Ալեքսանդր Մյասնիկյանի օրինակը, ում առանցքային դիրքորոշումներով էր պայմանավորված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ ստեղծելու հանգամանքը:

1921 թ․-ին, երբ այն անցնում է Խորհրդային Ադրբեջանին, այնտեղ անընդհատ ձգձգում էին ինքնավար մարզի կարգավիճակի հաստատումը: Անդրկովկասյան Կենտրոնական իշխանությունների և Ա. Մյասնիկյանի անհատական ջանքերի հետևանքով Ադրբեջանն առանձին որոշումներով ստեղծում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը:

Խորհրդային Հայաստանի հողագործության ժողկոմ Արամայիս Երզնկյանը 1920-ական թվականների կեսերին կարևոր դեր է խաղացել հիմնական սահմանագծային աշխատանքներում:

Նա հաճախ արդյունքի չի կարողացել հասնել, քանի որ տեղերում ազգագրական վիճակը հօգուտ հայերի չի եղել: Այդ փաստին է անդրադարձել նաև Ակսել Բակունցը, որը նշված ժամանակահատվածում, իբրև Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ, գործուղվել էր Զանգեզուրի գավառ՝ սահմանային բաժանումների հանձնաժողովի կազմում:

Թեմային է անդրադառնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը։ «Հայաստանն ինչպե՞ս բաժանվեց 1920-ական թվականներին»՝ մաս 2-րդ։.

Ցուցադրել ավելի
Back to top button