ԿարևորՀասարակություն

Նոյեմբերի 8-ից օտարերկրացիներն ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել պատվաստված լինելու դեպքում

Նախատեսո՞ւմ եք այցելել ԱՄՆ -ում բնակվող ձեր ազգականներին ու ընկերներին։

Նոյեմբերի 8-ից սկսած ԱՄՆ մեկնող օտարերկրացիներն ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն ՔՈՎԻԴ19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում (բացառությունները խիստ սահմանափակ են)։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Բացի այդ, պահանջվում է նաև հետևել տեղում գործող սանիտարահամաճարակային պահանջներին, ինչպիսիք են՝ դիմակ դնելը, ձեռքերը լվանալը և այլն։

Մանրամասն տեղեկությունների համար տես՝ travel.state.gov։

Ցուցադրել ավելի
Back to top button