ԿարևորՔաղաքական

Միրզոյանը և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

ուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակումը:

«Հատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար խնդիրների լուծման գործում առաջընթացին, առաջին հերթին՝ պահված անձանց վերադարձին, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը և մշակութային-կրոնական ժառանգության պահպանմանը։

ԱԳ նախարարները ժամացույցները միմյանց հետ ճշգրտել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հարցերի շուրջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button