ԿարևորՀասարակություն

Մայրաքաղաքի հնաբնակ կանաչ հսկաները

«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի ՏՏ, մոնիտորինգի և քարտեզագրման վարչության դաշտային խմբերը այս տարվա սկզբից քարտեզագրում են Երևանի կանաչ ֆոնդը:

Աշխատանքների մաս է կազմել նաև քաղաքի «կանաչ ծերուկների» մասին տեղեկությունների հավաքագրումը: Դրանք այն ծառերն են, որոնց բնի հաստությունն անցնում է 1 մետրը: Որքան բունը հաստ է, այնքան ծառը տարիքով մեծ է: Այս պահին տեղեկություններ կան Կենտրոն վարչական շրջանից (բացառությամբ Հրազդանի կիրճը ու Ծիծեռնակաբերդի անտառ-պուրակի 100 հա տարածքը): Այստեղ ապրում է մոտ 100 ծառ, որոնց բնի տրամագիծը գերազանցում է 1 մ-ը։ Դրանք հիմնականում սոսիներ են: Բայց կան նաև բարդիներ, թթենիներ, ուռենիներ։ Այս ծառերը դար են ապրել:

Հնաբնակ կանաչ հսկաներին կարելի է հանդիպել Կորյունի, Մովսես Խորենացու, Զաքյան փողոցներում, Մաշտոցի պողոտայում և Կենտրոնի այլ վայրերում:

Շուտով տեղեկություններ կլինեն նաև մյուս վարչական շրջաններից:

Ցուցադրել ավելի
Back to top button