ԿարևորՀասարակություն

Իրանի ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Արտաշես Թումանյանին

Հոկտեմբերի 31-ին ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին։ Իրանում ՀՀ դեսպանությունից տեղեկանում ենք՝ ԻԻՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ա.Թումանյանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար։

Իր հերթին դեսպան Թումանյանը գոհունակություն հայտնեց անցած տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button