ԿարևորՀասարակություն

«իԳործ» 2021 ծրագրի մասնակիցը կաշխատի ՄԻՊ գրասենյակում

Ֆրանսահայ Սևան Կալամազյանն աշխատանքի է անցելՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: Նա Հայաստանի կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2021 ծրագրի մասնակիցներից մեկն է: Բակալավրի աստիճան է ստացել միջազգային հարաբերությունների, իսկ մագիստրոսի աստիճան՝ մարդու իրավունքների ոլորտներում:

«իԳործ»-ի ղեկավար Հերմինե Հարությունյանը Սևանին ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմին և շնորհակալություն հայտնել նախորդ տարի ունեցած հաջող համագործակցության առթիվ: «իԳործ» 2020-ի մասնակից Շանթ Ապու Շամը ևս մեկ տարի իր աշխատանքը շարունակելու է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում:

Ցուցադրել ավելի
Back to top button