ԿարևորՀասարակություն

Գյումրիի քաղաքապետ է ընտրվել Վարդգես Սամսոնյանը

Այսօր տեղի է ունեցել Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը: Գյումրիի համայնքապետ է ընտրվել Վարդգես Սամսոնյանը, նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 24 անդամ, դեմ՝ 8-ը։

Երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 4-ին։ Սամսոնյանը «Բալասանյան» դաշինք խմբակցության կողմից է առաջադրվել։

«Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ երկու փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից:

Տես նաև՝ ՔՊ-ն աջակցում է Գյումրիի քաղաքապետի՝ «Բալասանյան դաշինքի» թեկնածուին․ քաղաքը կղեկավարեն համատեղ

Ցուցադրել ավելի
Back to top button