ԿարևորՀասարակություն

Օրվա լուսանկարը. Բորիս Ջոնսոնին օգնում են բարձրանալ հարթակ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որը ուշացել էր G20-ի առաջնորդների խմբակային լուսանկարահանման արարողությունից, օգնում են բարձրանալ հարթակ։

Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը նախօրեին Հռոմում սկսել է աշխատանքները: Պետությունների ու կառավարությունների, խոշոր միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ մեկնարկել են առաջին աշխատանքային քննարկումները, որոնք նվիրված են համաշխարհային տնտեսությանն ու առողջապահությանը:

Գագաթնաժողովի հիմնական թեմաներն են կլիմայական փոփոխությունները, համավարակի հետևանքները, պատվաստումների գործընթացն ու աջակցությունը տնտեսություններին:

Ցուցադրել ավելի
Back to top button