ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է Ընթերցանությունը տարրական դպրոցում ծրագիրը. ամեն մարզից ներառվում է 5 դպրոց

Կարևոր խնդիրներից մեկը երեխաների քիչ կարդալն է, որն էական ազդեցություն է թողնում նրանց զարգացման, գրանցվող կրթական արդյունքի և ֆունկցիոնալ գրագիտության մակարդակի վրա։ Այս մասին գրառում է ֆեյսբուէում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը (ԿԶՆԱԿ Հիմնադրամ / NCEDI Foundation) սկսել է Ընթերցանությունը տարրական դպրոցում ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում ամեն մարզից ներառվում է հինգ դպրոց։ Այդ դպրոցների ուսուցիչների հետ ԿԶՆԱԿ-ն աշխատում է՝ երեխաների շրջանում ընթերցանությունը խթանելու համար։


Մշակվել են մեթոդական ուղեցույցը, աշխատանքների կազմակերպման քայլերը, անելիքները։

Առաջին վերապատրաստումներն արդեն իրականացվել են Արմավիրի մարզի դպրոցների համար։ Հաջորդը Շիրակի մարզն է։

Ցուցադրել ավելի
Back to top button