ԿարևորՄշակույթ

Կինոգիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը՝ Կինեմատոգրաֆիստների տանը

Հոկտեմբերի 30-ին «Կինեմատոգրաֆիստների տանը» տեղի է ունեցել պրոֆեսիոնալ կինոգիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը, որտեղ  ներկայացված էին նախորդ երեք տարիների ընթացքում, ինչպես էկրան բարձրացած, այնպես էլ հեռուստատեսային ֆիլմերը: Ֆիլմերից շատերը ֆինանսական աջակցություն են ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից: 

Կինոգիլդիաներն էին` ռեժիսորներ, կինոքննադատներ, պրոդյուսերներ, նկարիչներ, օպերատորներ, սցենարիստներ ու լրագրողներ:  Յուրաքանչյուր գիլդիայում ներառված են մի քանի անվանակարգեր:

Հաղթող անվանակարգերը և ֆիլմերը.

Կինոպրոդյուսերների  գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմ լավագույն պրոդյուսեր՝ Արման Միտոյան, ֆիլմ` «Անհայտ բաժանորդ»

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Կարինա Սիմոնյան, ֆիլմ` «Նոր տարվա գոճի»

Վավերագրական ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝  Լիլիթ Մարտիրոսյան,  ֆիլմ` «Հենրիկ Մալյան. ես գիտեմ մարդուն»

Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Արման Միտոյան, ֆիլմ` «Անատոլիական պատմություն»

Կինոսցենարիստների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն  սցենարիստ՝ Էդգար Բաղդասարյան և Քնարիկ Միրզոյան, ֆիլմ` «Էրկեն կիշեր»

Կինոռեժիսորների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան, ֆիլմ` «Էրկեն կիշեր»

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Ալեքսանդր Բաղդասարյան, ֆիլմ` «Նոր տարվա գոճի»

Վավերագրական ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան, ֆիլմ` «Կանանց գյուղը»

Անիմացիոն ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Դավիթ Բաբայան, ֆիլմ` «Կաֆկա»

Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան, ֆիլմ` «Անատոլիական պատմություն»

Կինոօպերատորների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր՝  Սուրեն  Թադեւոսյան, ֆիլմ` «Էրկեն կիշեր»

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր՝ Արթուր Ուստյան, ֆիլմ՝ «Որբություն»

Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր՝ Արթուր Ղարայան, ֆիլմ` «Արցախը հավերժության եզրին»

Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն օպերատոր՝ Միհրան Ստեփանյան, ֆիլմ` «Թողություն»

Կինոնկարիչների գիլդիա

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, դիմահարդար՝ Անահիտ Աղաջանյան, ֆիլմ՝ «Էրկեն կիշեր»

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, հագուստի նկարիչ՝ Կարինե Աթանյան,  ֆիլմ` «Արև, սարեր և սեր»

Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան, ֆիլմ՝ «Լորիկ»

Կինոգետների  և կինոլրագրողների գիլդիա

Պատվավոր մրցանակ՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի և հրապարակված գրքերի համար»՝ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյան

Պատվավոր մրցանակ՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի և հրապարակված գրքերի համար»՝ կինոգետ, կինոխմբագիր Սվետլանա Գուլյան:

Ցուցադրել ավելի
Back to top button