ԿարևորՀասարակություն

Կալաձեն վերընտրվել է Թբիլիսիի քաղաքապետ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթել է «Վրացական երազանքի» թեկնածու Կախա Կալաձեն։

Ինչես Ալիք Մեդիան է հաղորդում, այս պահի դրությամբ հաշվարկվել է 766 ընտրատեղամասի (99,61%) տվյալները։ Արդյունքները բաշխվում են հետևյալ կերպ.

Նիկա Մելիա, «Միացյալ ազգային շարժում» — 44,4% (205,590 ձայն)
Կախա Կալաձե, «Վրացական երազանք» — 55,6% (257,546 ձայն)

ՏԻՄ ընտրությունների առաջին փուլում Կալաձեն ուներ 45,006%, Նիկա Մելիան՝ 34,001%։

Նախնական տվյալներով՝ բոլոր քաղաքներում, բացի Ծալենջիխայից, առաջատար են իշխող կուսակցության թեկնածուները։ Ընդդիմությունը չի ճանաչում ՏԻՄ ընտրությունների արդյունքները: 196

Ցուցադրել ավելի
Back to top button