ԿարևորՀասարակություն

Բիարիցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել

Hոկտեմբերի 29-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է Ֆրանսիայի Բիարից քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը:

Բացման հանդիսավոր արարողությանը  մասնակցել են և ելույթներով հանդես են եկել, Բիարիցի քաղաքապետ Մեդեր Արիստոգին, Բայոնի ենթապրեֆեկտ Ֆիլիպ Լը Մուան Սուրզուրը, ինչպես նաև “Ագուր Արմենիա” հայկական կազմակերպության նախագահ Կլեման Պարաքյանը: Միջոցառմանը ներկա էին նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վենսան Բրյուն, մերձակա քաղաքների մունիցիպալ  խորհուրդների ներկայացուցիչներ, հասարակական գործիչեր,   հայ համայնքի ներկայացուցիչներ:

Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն է հայտնել Բիարիցի քաղաքապետին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի տեղադրման կապակցությամբ՝ ընդծելով հիշողության և ոգեկոչման կարևորությունը՝ հանուն Հայոց ցեղասպանության մեկ և կես միլիոն անշիրիմ զոհերի, արցախյան պատերազմի նահատակների, ինչպես  նաև՝ ընդդեմ ժխտողականության, որն, անպատժելիության հետ զուգակցված, դուռ է բացում նոր ոճիրների առջև, ինչի ականտեսն եղանք և Արցախյան պատերազմում:

Նույն օրը դեսպան Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Բիարիցի քաղաքապետ Մեդեր Արիստոգիի հետ։ Հանդիպման ընթացքում  անդրադարձ է կատարվել Բիարիցում առկա փոքրաթիվ, բայց ակտիվ հայ համայնքի դերակատարությանը ինչպես քաղաքի մշակութային, տնտեսական, հասարակական կյանքում, այնպես էլ հայ-ֆրանսիական բարկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններում:

Քաղաքապետի խնդրանքով՝ դեսպան Տոլմաջյանը ներկայացրել է 2020թ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Ցուցադրել ավելի
Back to top button