ԿարևորՄիջազգային

Մահացել է խորհրդային տարիների հայտնի հաղորդավար Իգոր Կիրիլովը

89 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային տարիների հայտնի հաղորդավար Իգոր Կիրիլովը։ Այս մասին հայտնում է Առաջին ալիքը։

«Այսօր կյանքից հեռացավ Իգոր Լեոնիդովիչ Կիրիլովը` մեր լեգենդար գործընկերը, ավագ ընկերը, շատերի համար իսկական ուսուցիչը։ Ավելի քան 20 տարի վարել է «Վրեմյա» հաղորդումը։ Իգոր Կիրիլլովի կերպարը ակնթարթորեն հայտնվում է մեր աչքի առաջ «հաղորդավար» բառի հիշատակման ժամանակ»,-հայտնում են հեռուստաալիքից:

Իգոր Կիրիլովը հեռուստատեսությամբ սկսել է աշխատել 1957 թվականին։ 1968-1989 թվականներին նա ղեկավարել է Առաջին ալիքի հաղորդավարական բաժինը։

Կիրիլովը 1965 թվականից Կարմիր հրապարակից վարել է հեռուստատեսային հեռարձակումները։

Back to top button