Ստարտափ Հայաստան

Բնության հմայքը՝ զարդերի տեսքով. «Ստարտափ Հայաստան»

Համավարակը բիզնես աշխարհում կտրուկ տեղաշարժեր արեց։ Ոմանք կորցրին իրենց բիզնեսը, ոմանք նորը դրեցին, իսկ ոմանք էլ Լիլիթ Հովհաննիսյանի ու նրա երկու դստրերի նման ճիշտ ժամանակին կողմնորոշվեցին և կարողացան իրենց ունեցած բիզնեսը պահել դժվարին ժամանակներում։

Լիլիթի և նրա աղջիկների «գեղարվեստական» ճանապարհը վաղուց է սկսվել։ Լիլիթը դեռ երիտասարդ տարիքից, երբ աղջիկները չկային, եւ հետո, երբ ծնվեցին, հասկացավ, որ եթե անգամ ոչ տեսքով կամ բնավորությամբ, ապա արվեստի ու զարդերի հանդեպ սիրով հաստատ նման են իրեն։

Աղջիկները մեծանում էին և սերը զարդերի հանդեպ ավելի էր մեծանում։ Հունաստանում հանգստանալու ժամանակ պատահաբար գտնում են իրենց «դրախտը»։ Դա խանութ էր, որտեղ զարդեր պատրաստելու բազմաթիվ «կիսաֆաբրիկատներ» կային։

Աղջիկներն սկսեցին այնպիսի զարդեր պատրաստել, որոնք մարդկանց միանգամից են գրավում։ Դրանց տեսքը սովորական չէր։ Պատրաստման մտածողությունն է նոր, որը եթե անգամ չի ընդունվում, միեւնույնն է` պետք է սիրվի։ Հետո սկսվեցին պատվերները` զարմանալիորեն։

Զարդերից բացի Լիլիթն ու աղջիկները պատրաստում են նաև սեզոնային աքսեսուարներ։ Հենց համավարակի ժամանակ կարողացան տարբեր երկրներից պատվերներ ընդունել ու հասկացան, որ գալիս է օնլայն գնումների դարաշրջանը։ Անգամ օտարազգի հայտնի բլոգերներից մեկն է գնում կատարել աղջիկներից։ Լիլիթի խոսքով, օնլայն տիրույթում կոսմոպոլիտ ենք․ https://www.facebook.com/antar.handmade ինչը բիզնեսում ֆանտաստիկ հնարավորություններ է ընձեռում։

Back to top button