ԿարևորՀասարակություն

Ջեռուցման համակարգ՝ Նոր Արմավիրի դպրոցում

Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի շրջանակում ավարտվել են Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցի ջեռուցման լոկալ համակարգի կառուցման աշխատանքները, ֆեյսբուքի իր էջում գրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

«Դեռևս ապրիլ ամսին այցելելով Նոր Արմավիրի դպրոց և ծանոթանալով կրթօջախի խնայողություններով իրականացվող մասնակի վերանորոգման աշխատանքներին՝ խոստացա աջակցել դպրոցի ջեռուցման և դահլիճի վերանորգման ծրագրերի իրականացմանը:

Պետական աջակցությամբ հնարավոր եղավ կարճ ժամանակում և ամբողջությամբ լուծել ջեռուցման խնդիրը: Այսուհետ ձմռան ամիսներին կրթօջախում ուսումնադաստիարակչական գործընթացը կիրականացվի անհամեմատ տաք դասասենյակներում և հարմարավետ պայմաններում»,- նշել է մարզպետը:

Նա նաև վստահեցրել է, որ կարճ ժամանակ անց իրականություն կդառնա նաև դահլիճի վերանորգման ծրագիրը։

Ցուցադրել ավելի
Back to top button