ԿարևորՀասարակություն

Երևանի թիվ 181 հիմնական դպրոցի թիմը՝ ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի հաղթող

Գյումրիում ավարտվել է ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադան, որին  մասնակցում էին նախընտրական փուլերը հաղթահարած 16 դպրոցների թիմերը:

Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը, օլիմպիադայի հաղթող է դարձել Երևանի թիվ 181 դպրոցի թիմը: Ահա դրա կազմը. Նավոյան Գագիկ, Օղուլուկյան Արսեն, Առաքելյան Մանվել, Բոնդարենկո Վիկտորյա: Ի դեպ, նախորդ տարի 181 դպրոցի թիմը դարձյալ Ճանաչվել էր առաջինը:

Մրցանակային 2-րդ տեղը գրավել է Երևանի թիվ 11 դպրոցի թիմը, երրորդ` «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոցի թիմը:

Անհատական մրցանակներ են ստացել հետևյալ շախմատիստները.

1-ին խաղատախտակի լավագույն արդյունք՝ Գագիկ Նավոյան (Երևանի թիվ 181 հիմնական դպրոց)

2-րդ խաղատախտակի լավագույն արդյունք՝ Համլետ Պետրոսյան (Գյումրի, «Ֆոտոն» վարժարան)

3-րդ խաղատախտակի լավագույն արդյունք՝ Ալվարդ Ստեփանյան (Երևանի թիվ 11 հիմնական դպրոց)

4-րդ խաղատախտակի լավագույն արդյունք՝ Նվարդ Հայրապետյան (Երևան, «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոց)

Փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունել և մրցաշարի հաղթողների պարգևները հանձնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության հատուկ ծրագրերի ղեկավար Ինեսա Մարգարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button