ԿարևորՀասարակություն

Ես տանն եմ․ Համբիկ Սասունյանը Հայաստանում է

1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանին սպանելու մեղադրանքով դատապարտված և վաղաժամկետ ազատ արձակված Համբիկ Սասունյանը ժամանել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ ԱՄՆ գրասենյակը:

«Ամենայն ուրախությամբ գրում եմ ձեզ Հայաստանից: Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողի վրա, խմել հայրենի ջուրը, շնչել ջուրը եւ զգալ ընտանեկան ջերմությունը»,-գրել է Համբիկ Սասունյանը:

1982 թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին 19-ամյա Համբիկ Սասունյանը Լոս Անջելես-ում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։

ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը դատապարտեց այս արարքը, որակավորելով այն ահաբեկչություն։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման։ 39 տարի ազատազրկումից հետո նա ազատ է արձակվել։

Ցուցադրել ավելի
Back to top button