ԿարևորՀասարակություն

«Դելտա» շտամով պայմանավորված Հայաստանում աճել է մանկական հոսպիտալացումների թիվը

Հայաստանում «Դելտա» շտամով պայմանավորված` աճել է մանկական հոսպիտալացումների թիվը: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ սա արձանագրել են հոկտեմբերի 29-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի և «Արաբկիր» բժշկական համալիրի քովիդ բաժանմունքներ կատարած այցի ընթացքում:

«Հորդորում եմ պատվաստվել. COVID-19-ի դեմ պատվաստումը պաշտպանական վահան է մեր երեխաների համար: Կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութով, ծնողների համաձայնությամբ, կարող են պատվաստվել նաև երեխաները՝ 12 տարեկանից սկսած»,-գրել է Ավանեսյանը:

Հոկտեմբերի 29-ին կորոնավիրուսով հիվանդ մեկ ամսական երեխա էր մահացել։ Հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա, ծանր վիճակում է 6-ը։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button