ԿարևորՔաղաքական

«Բալասանյան» դաշինքը և ՔՊ-ն հուշագիր են ստորագրել․ Գյումրիի քաղաքապետ կդառնա Վարդգես Սամսոնյանը

«Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել՝ հայտնում է «Արմենպրես»-ը:

Հուշագրի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ երկու փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից:

Փոխքաղաքապետի թեկնածուների անուններ կհայտարարվեն նոյեմբերի 1-ին:

Հուշագրով կողմերը պարտավորվում են իրականացնել համատեղ կադրային քաղաքականություն՝ ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար:

Ցուցադրել ավելի
Back to top button