ԿարևորՀասարակություն

Արցախում առաջին անգամ կանցկացվի դրամահավաք-մարաթոն

Մարգարիտա Ղուշունց
Արցախի Հանրային ռադիո

«Կանգնի՛ր Արցախի կողքին». առաջին անգամ Արցախում դեկտեմբերի 10-ին կկազմակերպվի դրամահավաք` Արցախի տնտեսության վերականգնման նպատակով: Այն կազմակերպվելու է «Բարձր տեխնոլոգիանների և ռազմավարակա ն պլանավորման կենտրոն» հիմնադրամի կողմից։ Այժմ ընթանում են մարաթոնի նախապատրաստական աշխատանքները:

Նախատեսվում է մոտ 5 ժամ տևողությամբ հեռուստամարաթոն, որի ընթացքում հավաքված ամբողջ գումարն ուղղվելու է Արցախի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:  Կազմակերպիչները կոչ են անում սփյուռքահայությանը ևս մեկ անգամ աջակցել Արցախին և կանգնել Արցախի կողքին։

Հեռուստամարաթոնի կազմակերպման և սփյուռքի հայ համայնքի հետ կապերի ամրապնդման նպատակին էր միտված նաև հոկտեմբերի 7-16 Արցախի պատվիրակության այցը Ռուսաստանի Դաշնություն։

Պատվիրակության կազմում էր նաև «Բարձր տեխնոլոգիանների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Ղուլյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button