ԿարևորՀասարակություն

Մեկնարկում է DIGITEC2021-ը

Հոկտեմբերի 29-ից 31-ը «Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կանցկացվի ամենամյա DIGITEC2021 տեխնոլոգիական ցուցահանդեսը։

Այս տարի DIGITEC2021 տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 100 ընկերություններ։

DIGITEC2021-ի շրջանակներում, բացի ցուցահանդեսից, առաջին անգամ կանցկացվի DIGITEC SUMMIT միջազգային համաժողովը՝ արտասահմանյան և տեղական ներկայացուցիչների մասնակցությամբ։ Համաժողովի հիմնական նպատակը՝ պանելային քննարկումների միջոցով ներկայիս տեխնոլոգիաների դերի վերհանումն է ճգնաժամային իրավիճակում և դրանց ադապտացման մեխանիզմերի քննարկումը՝ անընդհատ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին ընդառաջ։

Առաջին անգամ Հայաստանում նաև կիրականացվի DigiWeek 2021 միջոցառումը, որի շրջանակներում ամբողջ աշխարհից մեկ տեղում կհավաքվեն տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներ և քաղաքականություն մշակողներ՝ քննարկելու տեխնոլոգիաների բնագավառում ներդրումների ու առաջխաղացման հնարավորությունները։

Տեխնոլոգիական ոլորտի միջոցառումների շարքը տեղի կունենա հագեցած օրակարգով՝

Ցուցադրել ավելի
Back to top button