ԿարևորՀասարակություն

Հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա, ծանր վիճակում է 6-ը

«Մուրացան» հիվանդանոցում գտնվում է կորոնավիրուսով հիվանդ ծայրահեղ ծանր՝ 2, ծանր վիճակում ՝ 6 երեխա, ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նա մանրամասներ է ներկայացրել հիվանդանոցում գտնվողների մասին։

«Այս պահի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա։ Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են, 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են և 9 երեխա գտնվում է կայուն ծանր վիճակում։ 

Այս 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19»,-գրել է Մուրադյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button