ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսի 2096 նոր դեպք, առողջացել 1258 քաղաքացի

Հոկտեմբերի 29-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2096 նոր դեպք: Երեկ կատարվել  է 18141 թեստավորում: Առողջացել  է 1258 մարդ: Գրանցվել  է կորոնավիրուսից 43 մահվան դեպք: 

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 304546 դեպք, որոնցից 265936-ը` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31090 պացիենտ: 

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6232 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1288 է: Ընդհանուր կատարվել է 2.066.269 թեստավորում: 

Ցուցադրել ավելի
Back to top button