Էկոսֆերա

Հայաստանում 10 մլն ծառ տնկելու համար կծախսվի 18․7 մլն դոլար․ «Էկոսֆերա»

Հայաստանի տարածքի ընդամենը 10 տոկոսն է անտառային, ուստի հասկանալի է, թե ամեն տարի հրդեհներն ու անօրինական ծառահատումներն ինչպիսի վնաս են հասցնում մեր երկրին։

Սա նշանակում է նաեւ, որ անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքները կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար։

«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկվել է 702 հազար 280 ծառ։ Առաջիկայում նախատեսվում է կրկին ծառատնկում իրականացնել, այս անգամ ՝ համապետական աշնանային ծառատունկի տեսքով։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Տիգրան Գեղամյանն ասում է՝ նախատեսվում է տնկել շուրջ 260 հազար ծառ, որից 200 հազարը «Հայանտառ» տնտեսության տարբեր մասնաճյուղերում, 50 հազարը տրամադրվելու է տեղական ինքնակառավարման տարբեր մարմինների:

Ի՞նչ խնդիրներ կան ծառատնկման այս ծրագրի հետ կապված, զրուցեցինք բնապահպան Ինգա Զարաֆյանի հետ։ Նա նշեց, որ ցանկալի արդյունք ունենալու համար ոչ միայն տնկել է պետք, այլև պահպանել։ Այն ենթադրում է համալիր աշխատանք, որն այս դեպքում չենք տեսնում․ «10 մլն»-ն ուղղակի հայտարարված սիրուն թիվ է։ Պարտադիր չէ, որ այդ «10 մլն»-ը իրականացնեն։ Կարևորն այն է, որ անտառտնկման պրոցեսը դրական դինամիկա ունենա և ծառերն աճեն։

Մենք պետք է պահպանենք անտառները։ Եթե միայն տնկենք, սակայն չպահպանենք, ապա արդյունք չենք ունենա։ Օրիանակ՝ անտառը պետք է պահպանել վնասատուներից, որոնք մեծ վնաս են հասցնում անտառին, ինչի հետևանքով մի քանի տարի հետո կարող է նշված անտառածածկ տարածքը չլինի։

Այսինքն պետք է լինի միջոցառումների կոմպլեքս։ Մեզ մոտ մի քիչ այլ է, ասում են «10 մլն» և անպայման ուզում են հասնել դրան, սակայն չեն հաշվարկում, թե ի՞նչ վնասներ կարող ենք կրել միայն մեկ միջոցառում իրականացնելով։ Բացի այդ անտառը պետք է հարստացնել տեղական թանկարժեք տեսակներով»,- ասաց Զարաֆյանը։ Հայաստանում 10 մլն ծառ տնկելու համար կծախսվի 18,7 մլն դոլար:

Հայաստանում «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում նոյեմբերի 14-ին կանցկացվի համապետական աշնանային ծառատունկ: Նախատեսվում է տնկել շուրջ 260 հազար ծառ։ Մինչ այս տնկվել է 702 հազար 280 ծառ։ Որքա՞ն է կազմել կպչողականությունը և ի՞նչ խնդիրներ կան ծառատնկման այս ծրագրի հետ կապված կանդրադառնանք այս թողարկման ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button