ԿարևորՍպորտ

Ես ուզում եմ, որ իմ հագուստը համապատասխանի այս խաղի իմաստին. Լևոն Արոնյան

Շախմատային chess.com կայքի ֆեյբուքյան էջում հրապարակվել է Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի լուսանկարը` ամերիկացի Հանս Մոկե Նիմանի հետ խաղում՝ հետևյալ գրառմամբ.

«Լևոն Արոնյան. Կարծում եմ, որ մենք հատուկ գործով ենք զբաղված, վեհ խաղ ենք խաղում. Ես ուզում եմ, որ իմ հագուստը համապատասխանի այս խաղի իմաստին»:

Ռիգայում ընթացող շախմատի 2021 Grand Swiss խոշոր մրցաշարում կայացել են 2-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Հանս Մոկե Նիմանին: Նա վաստակել է 1,5 միավոր և մոտեցել մրցաշարի երեք առաջատարներին` Ալիռեզա Ֆիրուջային, Իվան Սարիչին ու Ալեքսանդր Պրեդկեին, որոնք տարել են երկու անընդմեջ հաղթանակ:

Այսօր կկայանան 3-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սևերով կհանդիպի ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button