ԿարևորՀասարակություն

Քննարկվել են Հայաստանին և տարածաշրջանին առնչվող աշխարհաքաղաքական զարգացումները

Հոկտեմբերի 26-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) պատվիրակության անդամների հետ՝ ԱՀՀ համանախագահ Էնթոնի Բարսամյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին, կառույցի Զարգացման և անդամագրման տնօրեն Մերի Ջո Բազարյան Մուրայը և ԱՀՀ արևմտյան շրջանի տնօրեն Միհրան Թումաջյանը։

Հանդիպման մասնակիցներն արդյունավետ քննարկում են ծավալել Հայաստանին և տարածաշրջանին առնչվող աշխարհաքաղաքական զարգացումների, երկրի տնտեսական զարգացման և հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Քննարկվել են նաև ԱՀՀ գործունեության առաջնահերթությունները։

Back to top button