Գերդաստաններ

Տաղանդավոր բանաստեղծը՝ Համզաչիմանից․ «Գերդաստաններ»

Վանաձոր-Դիլիջան մայրուղու վրա գտնվող Մարգահովիտ գյուղ կա, որը գուցե ավելի հայտնի է իր նախկին անվամբ՝ Համզաչիման։

Գուղը հիմնադրվել է 10-րդ դարում Գրիգոր Համզե Պահլավունու կողմից։ Պատմությունն այսպես է սկսվում. Արցախի Վանք գյուղից 19-րդ դարի վերջին այստեղ են գալիս և բնակություն հաստատում չորս եղբայրներ՝ Պողոսը, Նիկողոսը, Սահակը և Խաչատուրը։

Խաչատուրի որդիներից Լյուդվիգ Սարուխանյանի ու Զոհրանյանների դստեր Սրբուհու սիրուց ծնվում է տաղանդավոր բանաստեղծ, թարգմանիչ «Եզրագծեր», «Վկայություններ», «Աստծո առավոտ» և այլ ժողովածուների հեղինակ Հրաչյա Սարուխանը։

Ասում են՝ Հրաչյա Սարուխանյանը դարձել է բանաստեղծ, որովհետեւ մայրն է այդպես կանխազգացել ու սերն էլ գրականության հանդեպ նրա մեջ հենց մայրն է արթնացրել։

Բայց Հրաչյան նաեւ լավ նկարում էր եւ 1970 թվականին, որքան էլ զարմանալի է, ավարտում է Թերլեմազյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Սակայն «հաղթում է» պոեզիան։

1990-ականներին էր, Սարուխանին մի առիթով հարցնում են. «Ի՞նչը կուզեիք փոխել իրականության մեջ»։ Պատասխանում է.
«Կուզենայի ամեն մի հայ մտածեր, որ էն հեռավոր մարզի մի հայը իր հոգեւոր ընտանիքի մի անդամն է։ Ամեն ինչ միայն իր գերդաստանով չի պարփակվում իր ուղեղի ու սրտի մեջ։ Պիտի ինքն իրեն վեհացնի հայը, շռայլ, պայծառ մարդ դառնա, կուտակելու մարմաջով չապրի։ Չգիտես՝ ինչի համար է էդ չտեսությունը, աչքածակությունը…»։ Սարուխանյանների ընտանիքն է «Գերադաստաններ»-ի այս թողարկմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button